«Հոսանքի սակագինն իջեցնելու ամենանպատակահարմար ժամանակաշրջանն է»․ Գոհար Մելոյան
![]() «Դիմացը ձմեռ է, հոսանքի սակագինն իջեցնելու ամենանպատակահարմար ժամանակաշրջանը սա է, որի արդյունքում քաղաքացիների համար շոշափելի եկամուտներ ու խնայողություններ կլինեն»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Մեր պահանջն այն է, որ խնայված գումարի հաշվին բնակչության համար սակագինը իջեցվի»,- ի հավելումն նշել է շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանը։ Ավելի վաղ ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ինչ-որ գներ են անընդհատ իջեցրել, արդյունքում համակարգերը հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են կանգնել: Գինը պետք է լինի էֆեկտիվ՝ համակարգի բնականոն գործությունը և որոշակի զարգացումն ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել: Հիմա էդ թեմայով աշխատո՞ւմ եք»,- հարցրել էր Փաշինյանը: Ռոմանոս Պետրոսյանն ասել էր. «Որոշակի պատկերացում ունենք՝ մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել ու լիահույս եմ՝ տարեսկզբից վերանայման որոշումները կկայցվեն»: Փաշինյանը նկատել էր. «Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ հաճոյանալու համար էնքան իջեցնենք, որ 3 տարի հետո պրոբլեմ առաջանա»: |

«Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում»․ Վահե Դավթյան
8016:36
Ֆոն դեր Լայենը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին
9911:30
«Սա գործող իշխանությունների քաղաքական որոշումների հետևանքն է»․ Մհեր Մելքոնյան
10710:48
«ՀՀ-ն կկորցնի բանջարեղենի արտահանումից ստացվող գրեթե ողջ եկամուտը, եթե զրկվի ՌԴ շուկայից»․ #РИАНовости
16209:40
«Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ». Սևակ Հակոբյան
192Երեկ, 21:36
Բագրատաշենի անցակետի մոտ բեռնատարների վարորդները ճանապարհ են փակել (տեսանյութ)
168Երեկ, 20:48
