«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել
![]() Երեկ արտառոց, սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որը ծածկադմփոց է արվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կողմից: Մեզ պատմեցին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների (անուններն այս պահին չենք հրապարակում.- Ա.Վ.) հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին (անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում.- Ա.Վ.)՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով: Այս մասին հայտնում է «168․ամ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ սա ամենևին առաջին դեպքը չէ. այդ անձինք մշտապես հայհոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, և նրանցից շատերն աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի «գողականններին» թևեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, տալիս են ՔԿԾ վերնախավից: Մեծ ցանկության դեպքում ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կարող է պարզել՝ ով է ՔԿԾ այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հովանավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրում են ստրկատիրական բարքեր, տերն ու ծառայի հոգեբանություն ու տերթոդիկյան վարք: Հետաքրքիր է՝ իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը տեղյակ չե՞ն այս իրավիճակից, չգիտե՞ն՝ ինչ է տեղի ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե՞ գիտեն, բայց աչք են փակում»: |

Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ ներկա պահին քրեական վարույթ առկա չէ
1819:18
«Հուսիկ աբեղա Սմբատյանը նշանակվել է Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի տեսուչ»․ Մայր Աթոռ
6018:54
«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
7718:12
«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
11316:36
«Պատերազմ տեսած երկրում ապաստարանները կա՛մ փակ են, կա՛մ վերածված պահեստների ու աղբանոցների»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9516:18
«Կարող ա՞ սպասում եք՝ արևը դուրս գա ու մաքրի փողոցները»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5915:30
