«Ինչպե՞ս կարող է Հայաստանի մարմինը գնալ դեպի Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպա»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս կարող է մարմինը գնալ Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպա։ 2023 թվականին Հայաստանն արտահանել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, որը 30 անգամ ավելի է Հայաստանում արտադրվող ադամանդի քանակից։ Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխները մեծ փողեր են աշխատում՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ադամանդը և ոսկին Հայաստանի միջոցով արտահանելով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել։ Ուկրաինայում պատերազմով «լռված» Ռուսաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների թանկացում է, 2025-ին սպասվում է կենտրոնական ջեռուցման, խմելու ջրի, բնական գազի, բենզինի ու դիզելային վառելիքի գների բարձրացում։ Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական փոխանցումների վրա։ Իբր թե Եվրոպական Միություն ձգտող Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած վեցուկես տարում ոչինչ չի ձեռնարկել Հայաստանից արտահանումն ու ներմուծումը գոնե մասամբ դիվերսիֆիկացնելու, եվրոպական շուկա հայկական ապրանքներ մտցնելու ուղղությամբ։ Տնտեսությունը հենքն է, մարմինը, իսկ քաղաքականությունը՝ գլուխը, ինչպե՞ս կարող է Հայաստանի մարմինը գնալ դեպի Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպական միություն։ Մի այլ թակարդ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը։ ՀԱՊԿ կանոնադրությունը սառեցում կարգավիճակ չի նախատեսում։ Կիսահղի չեն լինում, կա՛մ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կա՛մ դուրս է գալիս։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ-ում որոշումների ընդունմանը, համաձայն է այդ կազմակերպության բոլոր որոշումներին, եթե նույնիսկ դրանք դեմ են Հայաստանի շահերին։ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, Պուտինի համար չխառնվելու ալիբի է ապահովում, եթե Ադրբեջանը նորից հարձակվի Հայաստանի վրա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48