Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«ՔՊ-ական լինել` նշանակում է լինել Նիկոլի տղամարդ հարճը»․ Պարույր Հայրիկյան

63
Այսօր, 00:24
«ՔՊ-ական լինել` նշանակում է լինել Նիկոլի տղամարդ հարճը»․ Պարույր Հայրիկյան

«Ալիևը բացահայտ բռնապետ է, Փաշինյանն էլ մի այլ տեսակի՝ դեռ ժողովրդավարություն խաղացող բռնապետ է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը ցույց տվեց «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքի հետևորդ լինելը, ինչը բռնապետերի հիմնական՝ ամենակեղտոտ սկզբունքն է։

«Փաշինյանն իր թիմակիցներին վերաբերում է՝ որպես ձեռքի գործիքների, նրանց ասել է՝ ես չլինեմ, դուք կորած եք․․․ Դուք նկատե՞լ եք, որ ՔՊ-ում տարաձայնություններ լինեն, ՔՊ-ական լինել՝ նշանակում է լինել Նիկոլի տղամարդ հարճը, չեմ ասում՝ կամակատարը։ Եվ եթե քեզ մոտ տղամարդկությունը գերակայում է և չես ուզում հարճ լինել, Աղազարյանի նման, քեզ սպառնում է ոչնչացում»,- ընդգծեց Հայրիկյանը։

«Եթե որևէ ՔՊ-ական չուզենա Նիկոլի հարճը լինել, Աղազարյանի նման, նրան սպառնում է ոչնչացում»․ Պարույր Հայրիկյան