Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա աճեց, Ռուսաստանինը՝ նվազեց․ սրան է ձգտում Նիկոլը Հայաստանում»․ Հովհաննես Ավետիսյան

63
Երեկ, 23:54
«Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա աճեց, Ռուսաստանինը՝ նվազեց․ սրան է ձգտում Նիկոլը Հայաստանում»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրիայի նոր՝ դե ֆակտո ղեկավարը երեկ BBC-ին տված հարցազրույցում ասում էր, որ, հավանաբար, ռուսական ծովային ռազմաբազան կմնա Սիրիայում, քանի որ ինքը որևէ գերտերության հետ չի ուզում գժտվել և չի կարող պատերազմել:

Նաև ասում էր, որ Իսրայելի դեմ էլ չի պատրաստվում հանդես գալ, չնայած նրան, որ Իսրայելն օրեր առաջ Սիրիայից նոր տարածքներ է գրավել:

Այն դիրքորոշումը, թե ռուսները դուրս են գալիս Սիրիայից, ինչպես երևում է, մոլորություն է: Հապա ի՞նչ տեղի ունեցավ. Ասադի ռեժիմի անկումով Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա աճեց, իսկ Ռուսաստանինը՝ նվազեց:
Սա այն նույն պատկերն է, ինչին ձգտում է Նիկոլը Հայաստանում: Ու այստեղ՝ Սիրիայում, ինչպես և Հայաստանում, Արևմուտքի՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ազդեցությունն անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով, կնշանակի առանց նրանց համաձայնության որևէ լուրջ ներգրավվածություն չի լինի»: