ԱՄՆ-ն Թուրքիային արտոնել է` շրջանցել «Գազպրոմբանկ»-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
2397
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 21:49
![]() Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքի վճարումներ կատարել «Գազպրոմ» բանկի միջոցով, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը: Այս հայտարարությունը նա տարածել է ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» բանկը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում: Ըստ Բայրաքթարի՝ ԱՄՆ-ի այդ որոշումն ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ Թուրքիայի բնական գազի առևտրի վրա։ Նա նաև հիշեցրել է, որ նման արտոնություն Թուրքիային տրվել է Իրանի դեմ պատժամիջոցները հաշվի առնելով, և եթե նման արտոնություն չտրվի, դա կարող է նշանակել, որ պատժամիջոցների թիրախ է նաև Թուրքիան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է՝ իրեն արտոնել՝ շրջանցել «Գազպրոմբանկ»-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
