Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է չեղարկել «Գազպրոմբանկ»-ի դեմ պատժամիջոցները
![]() Քանի որ ռուսական «Գազպրոմբանկ»-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «ազդում են Թուրքիայի վրա», Անկարան Վաշինգթոնին խնդրում է դրանք չեղարկել թուրքական կողմի համար: Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, գրել է թուրքական Hürriyet թերթը՝ նշելով, որ այս հարցը բարձրացվել է դեկտեմբերի 13-ին Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։ «ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկ»-ի դեմ, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին՝ օգտվել միջազգային ֆինանսական համակարգից»,- հիշեցնում է աղբյուրը: «Գազպրոմբանկ»-ից բացի, պատժամիջոցների ցանկում ներառված են միջազգային կապեր ունեցող ավելի քան 50 ռուսական բանկ, ավելի քան 40 ռուսական արժեթղթերի ռեգիստրատոր: Ֆինանսական հատվածի հետ առնչվող ռուս պաշտոնյաներն ասել են, որ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա, և որ վերջինը ցանկանում է ազատվել պատժամիջոցներից։ Նշվում է, որ Թուրքիան «անհրաժեշտ հարցումներ» է ուղարկել Վաշինգթոն։ Իրենց հերթին «ամերիկացիներն ասել են, որ տեղյակ են այդ դիմումներից, տեղյակ են խնդրին և ուսումնասիրում են այդ հարցը»։ Նոյեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննադատել էր «Գազպրոմբանկ»-ի և նրա վեց օտարերկրյա դուստր ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ ԱՄՆ-ի որոշումը։ Թուրքիան իր գազի 40%-ը ներկրում է «Գազպրոմ»-ի միջոցով, այնինչ «ԱՄՆ-ին դա չի հետաքրքրում», այն ժամանակ վրդովվել էր Ֆիդանը։ |

«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
137Երեկ, 15:54
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2027թ. բյուջեի նախնական քննարկումները (տեսանյութ)
125Երեկ, 10:00
«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
14303.11.2026, 10:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
13503.11.2026, 10:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
15703.11.2026, 09:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
18403.11.2026, 00:42
