«Մոսկվան Երևանին առաջարկել է մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծ»․ Վահե Դավթյան
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Սպասվում է, որ արդեն այս ամիս պետք է կայանա դրա շուրջ առաջին հանդիպումը: Իսկ դա փաստացի պատային իրավիճակ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Ռուսաստանի հետ հնարավոր է համագործակցել բացառապես մեծ՝ կոնվենցիոնալ հզորություններով նախագծի շուրջ: Այժմ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ որոշում ունի մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ, ինչը ավանդաբար կապվում է Վաշինգթոնի կողմից արվող առաջարկների հետ: Հաշվի առնելով այն, որ այս պահին աշխարհում միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մոդուլայն ռեակտորների շահագործման փորձ, ինչպես նաև չմոռանալով հայ-ռուսական միջուկային համագործակցության կայացած ավանդույթների մասին, կարող ենք փաստել, որ Երևանն այլևս չունի որևէ ռացիոնալ փաստարկ ռուսական առաջարկը մերժելու համար»: Աղբյուրը` Վահե Դավթյան |
«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան
3913:30«Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներն այս կայքում հավաստի չեն»․ Արսեն Թորոսյան
5113:06«Տիչինա փողոց․ մարտի դաշտերը փառք են»․ Վարդան Ղուկասյանը հրապարակել է քաղաքացու նամակը
6811:12«Փաստորեն COVID-ն էր մեղավոր». Արթուր Խաչատրյան
7811:00«Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ»․ Մարինա Խաչատրյան
7110:24«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
9209:24