Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի». Նարինե Կիրակոսյան

99
Այսօր, 11:12
«Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «նիկոլին մնաց 300 հազար ադրբեջանցիների բերելը Հայաստան, չէ որ Արցախը հանձնեց, Հայաստանն էլ ճանաչեց Արևմտյան Ադրբեջան։
Ինձ միայն մեկ բան է հետաքրքիր, էդ ադրբեջանցիները ի՞նչ ազգ էին գրվում 35 տարի առաջ իրենց համայնքների դաֆթարներում (այդպես էին կոչվում ծննդյան վկայության մատյանները)․ կովկասյան թուրքե՞ր, քրդե՞ր, թալի՞շ ․․․
Այնուամենայնիվ, չմոռանանք, որ Ցարական Ռուսատանի կողմից անցկացված 1897-ի առաջին մարդահամարում Երևանի, Նախիջևանի նահանգներում, Կարսի և Սուրմալուի մարզերում ապրել են թուրքեր, թաթարներ, ղփչաղներ, լեզգիններ, քրդեր, պարսիկներ որոնք մարդահամորվ նշվել են որպես մուսուլմաններ։ Դա է փաստավավերագրվել։ Եվ միայն 1939 թվականից, Հայաստանի խորհրդայնացումից հետո, երկրի տարածքում ապրող այդ մուսուլմանները թղթով գրանցվեցին որպես ադրբեջանցիներ։
Ամեն դեպքում ըստ 1989 թվականի մարդահամարի՝ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցի գրանցված են եղել ոչ թե 300 հազար հոգի, այլ մոտ 89 հազար, ինչի մասին կարող են ծանոթանալ այս արխիվային փաստաթղթից։
Դրան հակառակ Խորհրդային Ադրբեջանում, ըստ նույն թվի մարդահամարի, ապրել են 390 հազարից ավել հայեր։ Բա հայերն ե՞րբ վերադառնան»: