Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Էլիտիստական լկտիությունն էս երկրում չպետք է տեղ ունենա»․ Հակոբ Կարապետյան

144
Երեկ, 20:48
«Էլիտիստական լկտիությունն էս երկրում չպետք է տեղ ունենա»․ Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեսանյութում Տիգրան Ավինյանի հայրն է, որը լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում կարմիր գծերի թանկացմանը, պատասխանում է բառացիորեն հետևյալը.
«Պտի 500 հազար սարքեն, որ ամեն մի համբալ չգա, կայնի ստե... իրա գեղի «Օպելով»»։
Իմ ընկերը, որը «Օպել» ունի ու ամեն օր մարզից գալիս է Երևան՝ աշխատանքի, հաստատ արժանի չէ էս մարդու խոսքերին։ Նա իր հացը վաստակելուց բացի՝ բարիք է ստեղծում էս երկրի համար ու հարկեր է վճարում, որոնց շնորհիվ պետությունը սուբսիդավորում է, օրինակ, էս մարդու բիզնեսներն ու նրա քաղաքապետ որդու վոյաժները։
Իմ ընկերը, հաստատ, իրեն հարմար բառապաշարով կարտահայտի Արմեն Ավինյանի մասին իր կարծիքը (ու ես վստահ չեմ, թե ի վիճակի կլինեմ այստեղ վերարտադրել նրա ասածները), բայց սա մասնավոր հարց չէ։
Քաղաքապետի հայրը, իհարկե, քաղաքական գործիչ չէ, բայց նա այստեղ իր որդու գործունեության ուղղակի հետևանքների մասին է խոսում՝ անարգելով հարյուր հազարավոր քաղաքացիների։ Ու էս վարքն ու էս վերաբերմունքը պետք է քաղաքական գնահատական ստանա։ Էլիտիստական լկտիությունն էս երկրում չպետք է տեղ ունենա»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան