Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան

143
Երեկ, 17:48
«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Ապապետական վիճակ Երևանի սրտում:
Նկարում պատկերված հատվածը փորվել է 2017 թվականին և մինչև հիմա այս տեսքն ունի:
Այստեղ պետք է կառուցվեր ստորգետնյա ավտոկայանատեղի, վրան ասֆալտապատում արվեր, որի շնորհիվ Տերյան փողոցը կկապվեր Ամիրյան փողոցի հետ:
Հաշվի առնելով քաղաքի ծանրաբեռնվածությունը, այս աշխատանքը պլանավորված էր կատարել մի քանի ամսում, որ նոր ճանապարհը թեթևացներ խցանումները, բայց արդեն 7 տարի շինարարությունը կանգնած է:
150 միլիոն դոլար արժեքով «Հին Երևան» շինարարական ծրագիրը դադարեցվում է, քանի որ Արամի 23 հասցեի սեփականատերը հրաժարվում է այն վաճառել գերակա հանրային շահի շրջանակներում: Փաստորեն, մոտ 2 հեկտար մակերեսով մեգա նախագիծը կանգնում է 250 քմ մակերեսով փոքր տան պատճառով, նրան բազմաթիվ այլընտրանքներ են առաջարկվում, բայց չի համաձայնում:
Պատամշակութային շենքը վնասելու համար հարուցվում է քրեական գործ, շինարարությունը կասեցվում է:
Մեր հարևան երկրները սրընթաց կերպով զարգանում են, իսկ մեր մայրաքաղաքի սրտում 7 տարի չենք կարողանում «կատլավան» փակել: Խնդիրը շինարարի մեջ չէ, բարեբախտաբար, ունենք շինարարական ընկերություններ, որոնք 1 տարում 12 հարկանի շենք են կառուցում:
Ամբողջ խնդիրը կոլեկտիվ անպատասխանատվության մեջ է և, իրականում, այս խնդրի լուծումը շատ պարզ է: Վարչապետը կոնկրետ մեկ պաշտոնայի վրա դնում է անձնական պատասխանատվություն, որ 30 օրվա ընթացքում շինարարությունը վերսկսված լինի, արդյունքում՝ հաջորդ տարի մինչև ամառ ճանապարհը դառնում է երթևեկելի, իսկ մինչև տարեվերջ կառուցվում է քաղաքի ամենագեղեցիկ նախագծերից մեկը»։

«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան
«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան
Աղբյուրը`   Նաիրի Սարգսյան