«Լավրովն ուշագրավ հայտարարություն է արել»․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԼԱՎՐՈՎՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ․ Երեկ ռուսական հեռուստաընկերության «60 րոպե» (РОССИЯ РТР, "60 минут") հաղորդման շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․ Լավրովը շատ ուշագրավ հայտարարություն արեց։ Հղում կատարելով ՄԱԿ-ի կանոնադրությանը՝ նա պաշտպանեց Դոնեցկի, Ղրիմի, Լուգանսկի, Զապորոժիեյի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մասնավորապես հայտարարելով. «Մի՞թե Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի տարածաշրջանների ժողովրդական հանրապետությունների և Խերսոնի ժողովրդի կամարտահայտությունը բանակցային նախապայման է։ Իհարկե՝ ոչ։ ՄԱԿ-ի կանոնադրությունն ուղղակիորեն ասում է, բոլոր երկրները պարտավոր են հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնք հարգում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Ինչը և տեղի է ունեցել վերոհիշյալ տարածաշրջանների հանրաքվեների արդյունքում։ Եվ ամենակարևորը՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը պահանջում է հարգել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին։ Մի՞թե Ղրիմի, Դոնբասի, Նովոռոսի պարագայում կարելի է ասել, թե նրանց շահերը ներկայացնում է այն նասիցտական ռեժիմը, որը ծառայելով Արևմուտքի շահերին՝ ռուսների բնաջնջումը հայտարարել է հիմնական նպատակ»։ Զուգահեռներն Արցախի հետ ավելի քան նույնական են։ Ցավոք, ոչ առաջին անգամ, ավելի քան ակնհայտ են երկակի ստանդարտները: Լավրովն ինքնորոշման մասին է խոսել նաև Ղրիմի համատեքստում։ Բայց ինքնորոշման իրավունքի համար պայքարելու և միջազգային գործիքակազմից օգտվելու համար նախևառաջ ազգային և պետական շահերին հետամուտ իշխանություն է պետք ունենալ։ Սա նաև այն բոլոր տգետների համար, ովքեր թերահավատությամբ են վերաբերվում ինքնորոշման իրավունքին՝ արդարացնելով ՀՀ իշխանությունների պարտությունը, մասնավորապես նրանց հակազգային կապիտուլյացիոն վարքը»։ Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |
«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան
6118:42«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)
7818:24«Ինչո՞ւ է նիկոլը օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում»․ Լուսինե Հարոյան
6418:12«Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան
6018:00Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության հիմնական առաջնահերթությունների մասին
7317:36«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան
7617:24