«Այդ ստորաբաժանումը հակառակորդի զրահտեխնիկայի կասեցման կարևորագույն օղակ էր»․ Ռուդիկ Հակոբյան
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դեկտեմբերի 27-ի դատական նիստում, պատասխանելով փաստաբան Նորիկ Նորիկյանի հարցին, թե «Դուք պնդո՞ւմ եք նախորդ նիստում Ձեր հնչեցրած պատասխանը, որ զոհված զինծառայողների դիերը կացարանից դուրսբերման պրոցեսին ներկա չեք եղել», վկա Ռուդիկ Հակոբյանն ասաց․ «Ճիշտ այդպես»։ «Այ , վերադարձաք շտաբ՝ ձեր գործողությունները նկարագրեք, ի՞նչ եք արել, ում ինչ եք զեկուցել»,- հարցրեց Նորիկյանը։ Ի պատասխան՝ Հակոբյանը նշեց․ «Գնացել եմ շտաբ, զինծառայողների անձնական քարտերն եմ ուզել գործավարությունից, հանել են բերել են, ընդհանրացրել եմ տվյալները՝ տարածքային զինկոմիսարիատների հետ համապատասխան»։ «Էդ օրը Դուք ի՞նչ եք արել, խրոնոլոգիան ասեք»,- պնդեց փաստաբանը։ Հակոբյանն ասաց, որ ինքը ողջ օրը մնացել է զորամասի շտաբում։ Ըստ նրա, քանի որ զորամասը գտնվում էր հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, պետք էր ճշտել հետագա գործառույթները՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում։ Հարցին, թե «այսինքն, տագնա՞պ եք տվել անձնակազմին», վկան պատասխանեց․ «Ոչ, անձնակազմին տագնապ չենք տվել, ուղղակի քանի որ ողջ ստորաբաժանումը գտնվում էր անմարտունակ վիճակում, իսկ այդ ստորաբաժանումը հակառակորդի զրահատեխնիկայի շարժի կասեցման կարևորագույն օղակ էր հանդիսանում, ստորաբաժանման փոխարինման հարցերի շուրջ քննարկում էր ընթանում»։ |
Սպիտակ տունն առաջին մեկնաբանությունն է կատարել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
151Երեկ, 23:37Իսրայելական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայի հետ չեզոք գոտուց
132Երեկ, 23:24«Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը». Կարեն Քոչարյան
123Երեկ, 22:54Իսրայելը հուժկու հարվածներ է հասցնում Սիրիային (տեսանյութ)
178Երեկ, 22:00«Մանկապարտեզի մոտ խայտառակ վիճակ է, քաղաքապետարանում՝ միլոնավոր դրամներով փարթի»․ Արշակ Սարգսյան
132Երեկ, 21:48«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
138Երեկ, 21:36