Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված որոշմանը, որով սահմանվում են պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների նոր չափորոշիչներ և ցանկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում՝ միջազգային փորձի հիման վրա։ Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում ընդունված որոշմամբ՝ 1) սահմանվել են օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչներ, որոնք մինչ այժմ բացակայել են, 2) վերանայվել է նշված չափորոշիչների հիման վրա Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, 3) հստակ կտարանջատվի շենքերի և շինությունների պահպանության ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր և պետական հատվածների գործունեությունը և կձևավորվի պատշաճ մրցակցային միջավայր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պահպանությունը կիրականացվի միայն այն օբյեկտներում, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին՝ գործնականում ունենալով այդպիսի պահպանության իրական անհրաժեշտություն։ Այլ օբյեկտների պահպանության գործընթացում կմեծանա լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների ներգրավվածությունը։ Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Սպիտակ տունն առաջին մեկնաբանությունն է կատարել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
151Երեկ, 23:37Իսրայելական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայի հետ չեզոք գոտուց
132Երեկ, 23:24«Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը». Կարեն Քոչարյան
123Երեկ, 22:54Իսրայելը հուժկու հարվածներ է հասցնում Սիրիային (տեսանյութ)
178Երեկ, 22:00«Մանկապարտեզի մոտ խայտառակ վիճակ է, քաղաքապետարանում՝ միլոնավոր դրամներով փարթի»․ Արշակ Սարգսյան
132Երեկ, 21:48«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
138Երեկ, 21:36