Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Օpel գերդաստանը Գերմանիայում ամենահայտնի և հարգված ընտանիքներից է». Արմեն Դարբինյան

344
Այսօր, 03:06
«Օpel գերդաստանը Գերմանիայում ամենահայտնի և հարգված ընտանիքներից է». Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն՝ մեր այս «Ծուռ հայելիների թագավորությունում» բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր․․․
Օpel գերդաստանը Գերմանիայում ամենահայտնի և հարգված ընտանիքներից է, այդ հզոր արդյունաբերական կայսրության հիմնադիր Ադամ Օփելը կարողացավ դեռևս 1886 թվականին արդյունաբերական հոսքի վրա դնել հեծանիվների արտադրությունը: Այնուհետև, նրա ժառանգների շնորհիվ 1899-ին արտադրվեց այդ մակնիշի առաջին ավտոմեքենան: Ընդհանրապես՝ Օpel ապրանքանիշը համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի մեջ մեծագույն ներդրում ունի, և միայն անգամ այդ հիմնավորմամբ արժանի է պատշաճ հարգանքի ու գնահատանքի, այլ ոչ թե մեզնում արմատավորված քամահրանքի: Կարծում եմ նաև, որ Օpel մեքենաների գնային մատչելիությունը մեր նման ծայրահեղ բևեռացված հասարակություններում լրացուցիչ փաստարկ է նման հարգանքի դրսևորման համար: Գումարած՝ միշտ հիշենք, որ խոսքը այնուամենայնիվ նաև Մեծ և հարգարժան ընտանիքի մասին է, որի նկատմամբ արժանապատիվ մարդկությունը պիտի ունենա միայն Ամենայն Հարգանք:
Հիմա՝ կարևորի մասին. ստուգեցի Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում երեկվա հայաստանացունց իրադարձության ազդեցության աստիճանը Stellantis N.V. ընկերության (որին այժմ պատկանում է Opel-ը) բաժնետոմսերի գնի վրա. ԶՐՈ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (+0,00%), ոչ մի տատանում,
Ցավոք, հենց ՍԱ է մեր իրական վիճակը այժմ. ԶՐՈ ազդեցություն համաշխարհային տնտեսությունում, այ ՍՐԱ մասին է պետք խորհել մեզ բոլորիս:
ԲԱ՛ՐՁՐ ՄՆԱՑԵՔ»:

Աղբյուրը`   Արմեն Դարբինյան