Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

«200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240000 դրամ». Վարազդատ Հարությունյան

242
Երեկ, 18:06
«200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240000 դրամ». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի օրից մարդիկ իրենց Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունք համարվող իրավաբանական օգնության համար վճարելու են ԱԱՀ:
Այսինքն՝ փաստաբանի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, որը փաստացի վճարելու են այդ ծառայություններից օգտվող անձինք: Դիցուք՝ 200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած՝ 240000 դրամ:
Ընդ որում՝ այս թանկարժեք «նվերը» ձեզ ոչ նախկիններն են բերել, ոչ էլ՝ նույնիսկ ձմեռ պապիկը, այլ՝ այս իշխանությունները:
Ի՞նչ ասեմ, շնորհավորում եմ Ամանորն ու խմում հարկատու ժողովրդիս կենացը և հույս հայտնում, որ հաջորդ ընտրություններին մարդիկ ավելի պատասխանատու քվեարկություն կկատարեն (ի դեպ՝ սա քարոզչություն չի, քանի որ ես պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ)»: