Կատաղի մարտեր` Աֆղանստան-Պակիստան սահմանին
![]() Ariana News հեռուստաալիքը հայտնել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կատաղի մարտերի մասին։ «Մի քանի թիրախներ, այդ թվում՝ հանցավոր տարրերի և նրանց աջակիցների կենտրոններն ու թաքստոցները, որտեղից հարձակումներ են կազմակերպվել Աֆղանստանի վրա, պատասխան հարձակման են ենթարկվել»,- ասվում է Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Աղբյուրների համաձայն՝ բախումների ժամանակ կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ։ TOLO News-ն ավելի վաղ հայտնել էր, որ աֆղանական-պակիստանյան սահմանին թալիբների կողմնակիցների և պակիստանցի զինվորականների միջև բախումների հետևանքով զոհվել է 24 մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգությունը աֆղան և պակիստանցի սահմանապահների միջև տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ի առավոտյան Դանդ-է-Պաթան շրջանում՝ Պակտիկա (Աֆղանստան) և Խայբեր Փախտունխվա (Պակիստան) նահանգների սահմանին։ Բախումների ժամանակ օգտագործվել է հրետանի։ Հաղորդվում է, որ զոհվել է 19 պակիստանցի, 5 աֆղանցի զինվոր, ևս 3-ը վիրավորվել են: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
