«Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի լկտի ստերը». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանի հետ հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարցին՝ երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ ֆինտի տակ մնաց, համամի՞տ եք, Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022թ-ի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։ Մի բան հավելեմ ընդամենը։ Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաև միավորեց երեք նախագահների թիմերին, ինչի հետևանքով ստացավ շատ ավելի հուժկու և շառաչուն պատասխան։ Նա սա էլ չէր հաշվարկել։ Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես անցյալի մասին Փաշինյանի լկտի ստերը։ Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասով։ Ի մի բերելով՝ փաստենք, որ շախմատային լեզվով սա ոչ թե «ձիով քայլ» էր, այլ «ձիու քայլ»»։ |
«Հիշեք՝ Մոսկվայից եկած հրահանգով ինչպիսի արագությամբ փոխեցինք ձևակերպումներից մեկը». Հայկ Դեմոյան
8903:06«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան
9001:24«Դարձա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր». Արմեն Մարտիրոսյան
10200:24«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան
14500:06Ադրբեջանը կփոխի ռուսաստանցիների՝ երկրում մնալու կանոնները
148Երեկ, 23:54Լիբանանը սիրիացի դասալիք սպաներին հանձնել է Սիրիայի նոր իշխանություններին
179Երեկ, 23:49