«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարցին՝ ի՞նչ կասեք 2025թ-ի նախաշեմին, Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Կասեմ նույնը, ինչ ասել եմ 2024-ի, 2023-ի, 2022-ի, 2021-ի նախաշեմերին, նույնը, ինչի մասին ընկերներիս հետ զգուշացնում էինք 2018-ից մինչև 2020-ը։ Ցավով նշեմ, որ հերթական անգամ մենք նոր տարի ենք մտնում՝ որպես աշխարհի ամենաանթասիբ և անպատիվ հասարակություն։ Սա շատ դառը, շատ տհաճ, շատ մրմռացնող իրականություն է, որը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ, ո՛չ էլ սալաթների թարմությամբ։ Մնում է, որ 2025-ին իրական ջանքեր գործադրենք և ազատվենք այդ անպատվաբեր ու խայտառակ տիտղոսից։ Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է, և գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի ընդունել և քավել։ Ու այս ամենը պետք չէ անել ատելությունից դրդված։ Էլի խոստովանեմ, որ ես էլ երկար ժամանակ ատելություն ունեի նրա նկատմամբ, մինչև հասկացա, որ մեր ատելությունը նրան ուժեղացնում է, որ նա սնվում է մեր ատելությամբ։ Ուստի պետք է պայքարել՝ սիրելով Հայրենիքը և մարդկանց, այլ ոչ թե՝ ատելով Փաշինյանին»։ |
«Հիշեք՝ Մոսկվայից եկած հրահանգով ինչպիսի արագությամբ փոխեցինք ձևակերպումներից մեկը». Հայկ Դեմոյան
8903:06«Մրմռացող իրականությունը չես քողարկի ո՛չ խոզի բդի հաստությամբ, ո՛չ բլինչիկի բարակությամբ». Արմեն Աշոտյան
9001:24«Դարձա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր». Արմեն Մարտիրոսյան
10200:24«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան
14500:06Ադրբեջանը կփոխի ռուսաստանցիների՝ երկրում մնալու կանոնները
148Երեկ, 23:54Լիբանանը սիրիացի դասալիք սպաներին հանձնել է Սիրիայի նոր իշխանություններին
179Երեկ, 23:49