«Պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանը ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը վարկ էր վերցնում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի իշխանության վեցուկես տարում Հայաստանի արտաքին պարտքը 6,7 միլիարդ դոլարից հասել է գրեթե 13 միլիարդ դոլարի։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2025 թվականին Հայաստանը կմարի 1,6 միլիարդ դոլարի մայր պարտք և 780 միլիոն դոլար պարտքի սպասարկման գումարներ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որպեսզի պետական բյուջեի պակասը լրացնի, որպեսզի այդ բյուջեից բարձր պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ բաժանի, պետբյուջեն մսխի յուրայինների կազմակերպություններին մեկ անձին, հրատապ ընթացակարգով պետպատվերներ տալու, Սևանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքով 40 հազար դոլար ծախսելու, զանազան ֆեստիվառներ կազմակերպելու համար։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկեր էր վերցնում։ Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ն մսխում են պետական բյուջեն, սերունդներին գցում պարտքային մեծ բեռի տակ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
