Ադրբեջանը կփոխի ռուսաստանցիների` երկրում մնալու կանոնները
![]() Ադրբեջանը շուտով կփոխի երկրում ռուսաստանցիների գտնվելու կանոնները. այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում «կբխի հավասարության և փոխադարձության սկզբունքներից»։ Հաջիզադեն հավելել է, որ փոփոխություններ կկատարվեն առաջիկա օրերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության պատճառով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 26-ին հայտարարել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության մասին։ Հունվարի 1-ից առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիները տարվա ընթացքում կկարողանան Ռուսաստանում մնալ ընդհանուր առմամբ մինչև 90 օր։ Մինչ այդ նման օտարերկրացիները կարող էին երկրում լինել ընդհանուր առմամբ 90 օր՝ 6 ամսվա ընթացքում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
