Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան

194
Այսօր, 00:06
«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025-ի հունվարի սկզբին իր հերթական գովազդային արշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ գործից կհանի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և միաժամանակ կչեղարկի երթուղային տրանսպորտի թանկացումը։
Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Այդպիսի հնարամիտ քայլ տարիներ առաջ արել է Սերժ Սարգսյանը Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ՝ Մաշտոցի պուրակի առումով։ Իսկ մենք գիտենք, որ Նիկոլի քայլերից շատերը Սերժ Սարգսյանի տրամաբանության մեջ են հաճախ լինում։
Ընդդիմադիր գործիչները պետք է սա հաշվարկեն ու փորձեն Նիկոլից մեկ քայլ առաջ անցնել, այլապես իր թիմակիցների քաղաքական դիակների վրայով Նիկոլը նորից իր համար միավորներ կվաստակի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան