«Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու». Կոնստանտին Զատուլին
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ալֆա նյուզի»-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը: «Փաշինյանն ամեն դեպքում չի մեկնել Ռուսաստան՝ նախընտրելով հեռահար զրույցը։ Նա և իր կառավարությունը ամենատարբեր քայլերն են ձեռնարկում, որպեսզի ապացուցեն, որ իրենք ուզում են կտրվել Ռուսաստանից և անցնել արևմտյան կողմ։ Ես կարծում եմ, որ մենք դժվար թե որևէ բանի հասնենք, եթե ուզում ենք հավատարմություն ստանալ մեր դաշնակից Հայաստանից, քանի դեռ Հայաստանի գլխին կանգնած է Փաշինյանը։ Միաժամանակ քանդելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը՝ նա կշարունակի տնտեսական կապերը պահպանելու փորձերը՝ օգուտներ ստանալու համար։ Մենք դեռ պահանջներ չենք ներկայացնում Հայաստանի կառավարությանը, բայց ես չեմ կարծում, որ դա հավերժ կշարունակվի, քանի որ արդեն հստակ է, որ այս կառավարությունը գնում է այլ ուղղությամբ»,- ասել է Զատուլինը։ Ադրբեջանի համար Հայաստանի ավելի լավ վարչապետ չի եղել և չի լինի, քան Փաշինյանը, նշել է պատգամավորը։ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները որոշակի հարմարավետություն են ստեղծում Փաշինյանի համար, քանի որ նա ստիպված է ինչ-որ կերպ արձագանքել դրան, ձգձգել բանակցությունները՝ հասկանալով, որ այդ փաստաթղթերի վերջնակետը միաժամանակ կարող է թաղման ղողանջ լինել Հայաստանի ներսում՝ իր քաղաքական հեռանկարներում։ Նա, իհարկե, վախենում է դրանից, ուստի փորձում է լավ խաղ խաղալ իր ստեղծած վատ պայմաններում։ Փաշինյանը գլխավոր չարագործն է Հայաստանի սեփական ազգային անվտանգության դեմ։ Նա այդ առումով վաղուց պատրաստ էր ստորագրել ամեն ինչ, այդ թվում՝ ցանկացած միջանցք, պարզապես վախենում է, որ դա կլինի վերջին կաթիլը, որն, այնուամենայնիվ, կստիպի մարդկանց ոտքի ելնել»,- եզրափակել է Զատուլինը։ |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12