«Ռուսաստանն ի վիճակի՞ էր իրագործել կարգավորման որևէ պլան»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ռուսաստանն ի վիճակի՞ էր իրագործել կարգավորման որևէ պլան: Այո, եթե այդ նույն պլանի իրագործմանը, եթե անգամ չօգնեին, ապա գոնե չխանգարեին ԱՄՆ, Բրիտանիան, Թուրքիան, նույնիսկ Չինաստանը: Այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի հիմնական շահառուները: Նրանց համար Ռուսաստանի պլանները մարտահրավե՞ր էին: Իհարկե: Չէ՞ որ, եթե ռուս խաղաղապահը կանգներ օրինակ Հադրութում ՝ Իրանի սահմանին գրեթե կից, չէր կարող գործել որեւէ Միջին միջանցք և դա լինելու էր Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակը: Նրանք հանդուրժելո՞ւ էին դա: Իհարկե ոչ: Ավելին, դեռ մեծ հարց է նույնիսկ Իրանի դիրքորոշումը: Հետևաբար, արդյո՞ք մենք պարզապես շատ մակերեւութային գնահատական չենք տալիս իրավիճակին, երբ խոսում ենք «Լավրովյան պլանի» մերժման մասին, դա վերագրելով Հայաստանի որևէ նախագահի, կամ 2018-ից հետո Փաշինյանի «մաքսիմալիզմին»: Անկեղծ ասեմ, ինձ չի հետաքրքրում, թե Փաշինյանը ինչ է հայտարարում հիմա, արդեն հետպատերազմյան բարդությունների պայմաններում իր քաղաքական-քարոզչական հաշվարկներից ելնելով՝ հայրենասիրության չգիտեմ ինչ մոդել, 2018-ից հետոի սխալ և այլն: Դրանք բոլորը զուտ կոնյուկտուրային հայտարարություններ են: Վստահ եմ, որ Փաշինյանը գործնականում դա չի համարում սխալ: Ոչ թե, որովհետև համարում է ճիշտ, այլ՝ որովհետև դա պարզապես տարբերակ չէր, դա աշխատող, գործող տարբերակ չէր: Եթե Ռուսաստանը Կազանում չի կարողացել ատռաջ մղել իր պլանը, լինելով շատ ավելի ամուր դիրքում, չէր կարող դա անել առավել եւս 2019-ին՝ Սիրիայում ունենալով թուրքական «պարեկություն»: Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը չի ունեցել սխալ: Բոլորովին: Բայց, սխալները թերևս պետք է փնտրել այլ տեղ, ոչ թե «Լավրովին մերժելու» տիրույթում: Սերժ Սարգսյանը առնվազն մի անգամ հայտարարել է, որ Կազան փաստաթուղթ ստորագրելու մեկնելուց առաջ իր հետ կապվել են թե Օբաման, թե Սարկոզին, որոնց ինքն ասել է, որ վստահ է՝ Ադրբեջանը չի ստորագրելու փաստաթուղթը: Ես կարծում եմ Օբաման ու Սարկոզին դրանից ոչ միայն չեն նեղսրտել, այլ հակառակը՝ եղել են բավականին գոհ: Մենք հաճախ այնպես ենք խոսում այս կամ այն պլանն ընդունելու մասին, կարծես մեզ հայտնի է ամբողջ ճշմարտությունը կամ իրականությունը, և կարծես՝ ամեն ինչ կախված է եղել Հայաստանի ընդունել-չընդունելուց: Հայաստանից կախված է եղել մի բան՝ ուժեղանալ, ամրանալ առավելագույնս, բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում: Հայաստանը ձախողվել է այդտեղ, Հայաստանը ձախողել է պետական արդիականացման և դիմակայունության պլանը: Դրանից պետք է կախված լիներ Հայաստանի դիվանագիտական ներուժը: Այդ պլանը ըստ էության ձախողել են բոլոր նախագահներն ու Նիկոլ Փաշինյանը: Այսստեղ սակայն, ըստ իս, Փաշինյանի պատասխանատվությունն առավել քան մեծ է: Որովհետեւ, տարբեր խրթին եւ հակասական գործոնների բերումով, բայց ճակատագիրը նրան ընձեռել էր իրավիճակը սրբագրելու հնարավորություն, ինչը նա ձախողեց անմտորեն: Ավելին, հենց այդ հնարավորությունը տեսնելով է, որ իմ գնահատականներով աջակցել եմ 2018-ին տեղի ունեցող փոփոխություններին, եւ միաժամանակ դրա ընթացքում պարբերաբար շեշտել ու խոսել, որ մեր առաջ կա պատերազմի վտանգը հեռացնելու, տարածություն բացելու կեննսական անհրաժեշտություն և դրա համար մեզ պետք է ներքին բոլորովին այլ քաղաքականություն՝ «նախկին-ներկա», «թավիշ-չթավիշ» խաղալու փոխարեն: Բայց, դա նորաձեւ էր, ու նորաձեւ է առ այսօր»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
5318:42«Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից 2024-ը վատթարագույն տարիներից էր». Նինա Կարապետյանց (տեսանյութ)
6817:36«Մեր պատմությունը նոր տողից սկսելու համար պետք է վերջակետ դնել նվաստացուցիչ պարբերության ավարտին». Սերժ Սարգսյան
8316:54«Հեռացնենք օտարին ծառայող իշխանությանը և կեղծ, խաղեր տվող ընդդիմությանը»․ Ոսկան Սարգսյան
7016:30«Կշարունակենք պայքարել այնքան, որքան կպահանջվի»․ Արա Պողոսյան
7216:00«Արցախի մեր ժողովուրդն ինչո՞ւ չընդունեց Լևոնին». Թաթուլ Հակոբյան
8515:24