Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

«Արցախի մեր ժողովուրդն ինչո՞ւ չընդունեց Լևոնին». Թաթուլ Հակոբյան

127
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 15:24
«Արցախի մեր ժողովուրդն ինչո՞ւ չընդունեց Լևոնին». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանի 1990թ.-ի Նոր տարվա ուղերձը՝ Արցախի ժողովրդին՝ կից գրելով. «Դեռ 1990 թվականի այս օրը ՀՀ առաջին նախագահ, այն օրերին՝ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, շնորհավորական ուղերձ է հղել Արցախին:
Ինձ միշտ հետաքրքրել է՝ Արցախի մեր ժողովուրդը, այն էլ 1994-ի փառահեղ հաղթանակից հետո, ինչո՞ւ, մեղմ ասած, չընդունեց Լևոնին:
Ասենք, էլ ի՞նչ պիտի լիներ...
Դա ընդդիմությա՞ն, ապա Քոչարյանի ու Սերժի հետևողական հակաքարոզչության հետևա՞նք էր, թե այլ բան կար»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան