«Անկարան թույլ չի տա ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը` մնալ Սիրիայում». Հաքան Ֆիդան
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում նա նշել է Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության կարևորությունը՝ այնտեղ կայունություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ «Նախարար Ֆիդանն ասել է, որ կարևոր է համագործակցել սիրիական նոր վարչակազմի հետ՝ Սիրիայում կայունություն ապահովելու և անցումային շրջանն ավարտելու համար»,- ասել են աղբյուրները։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը աջակցություն է հայտնել Սիրիայի նոր իշխանությունների ջանքերին՝ ապահովելու երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը ապաստան գտնել արաբական երկրի տարածքում։ Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին Սիրիայում տեղակայված՝ PKK-ի ուժերին ոչնչացնելու մտադրության մասին։ |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
