«Կշարունակենք սկզբունքային և վճռական քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում». Ադրբեջանի ԱԳՆ
![]() Ադրբեջանը շարունակելու է իր սկզբունքային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ ազգային շահերին համապատասխան. Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ 2024թ-ի արդյունքների հաշվետվության մեջ: Նշվում է, որ Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և բարեկեցության ապահովումը շարունակելու է մնալ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և այլ երկրների հետ համագործակցության օրակարգի հիմքը: Թշնամական երկրի գերատեսչությունում նշել են, որ 2024 թվականին Ադրբեջանի դիվանագիտական գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի խթանմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա։ «Ադրբեջանը հետևողական և վճռական արտաքին քաղաքականություն է վարել՝ հակազդելու Հայաստանի և նրա հովանավորների զրպարտչական արշավին»,- հայտարարում է թշնամին։
|

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
