Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

«ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով հեռացնելը՝ երկու». Արմեն Աշոտյան

138
Երեկ, 22:30
«ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով հեռացնելը՝ երկու». Արմեն Աշոտյան

«Հարցեր՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարցին՝ ժամանակին թե՛ Դուք, թե՛ Հանրապետականը չեք ողջունել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիևի այդ նախապայմանին և Փաշինյանի փաստացի համաձայնությանն այդ առաքելության գործունեության դադարեցման մասով, Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Մշտապես դեմ եմ եղել ցանկացած դիվանագիտական քայլի, որը թուլացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը։

ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։

Ավելին, հիշեցնեմ, որ դա արվեց ոչ թե գեոպոլիտիկ համադրման, այլ հակադրման գործելաոճով, ինչն էլ ավելի վատթարացրեց հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է ներկայիս քննարկումներին, ապա Ալիևի ցանկացած, այդ թվում՝ այս միակողմանի պահանջի կատարումն անձամբ ես համարում եմ անթույլատրելի։ ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու»։