Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

««Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ»». Սևակ Հակոբյան

212
Երեկ, 18:36
««Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ»». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ»․ «Կարճ ասած»
Այս թողարկմանը որոշել էի ամփոփել տարին, էն էլ բոլորի փոխարեն դա ամփոփեց ՔՊ-ն՝ Տիգրան Ավինյանի հոր բերանով։
«Օփելը», ժողովուրդ ջան, բոլորս գիտենք, պարզապես ավտոմեքենա չէ, այն հնարավոր գին-որակ համադրությունն է, շատերի համար՝ ապրուստի միջոց, հիմնականում, ոչ բարեկեցիկ խավի մոտ է առավելապես պոպուլյար․ կարելի է համարել մի դասակարգ, սոցիալական խմբի մեքենան է, բայց և որը մեր երկրում ամենամեծն է, իմ կարծիքով։ Հենց էդ դասակարգը 2018 թվականի դուխով ու հպարտ ժողովուրդ էր, կոչվում, 2018-ի հպարտները, այսօր դարձան համբալ։ Նույն էդ «գեղի օփելներով» գյուղերի, մարզերի ճանապարհները փակում էին, որ Նիկոլը դառնա վարչապետ, որ Ալենը դառնա ԱԺ նախագահ, որ Ավինյանը գա դառնա փոխվարչապետ, հետո նշանակվի քաղաքապետ, Արփի Դավոյանը քարտուղարուհոց դառնա երկրում հարց լուծող և այդպես շարունակ։ Նրանք դարձել են այն, ինչ դարձել են, իսկ Օփել քշողները, որոնց պաշտոնի չդրեցին, մնացին Օփել քշող, մնացին այդ մեքենայով օրվա փող աշխատող։ Էսօր մի հատ ֆոտո աչքովս ընկավ լրատվամիջոցներից մեկում․ ժողովրդին ապառիկ միրգ են առաջարկում, որ նոր տարի նշի։ Սուպերմարկետ ունենք, որ մինչև 100 հազար դրամով ապառիկ սնունդ է տալիս ժողովրդին, որ նոր տարի նշի։ Որովհետև ժողովրդի կյանքում չփոխվեց ոչինչ դեպի լավը, հիմա ավելի վատ է, ու հետն էլ ասում են համբալ։
Էն մի ՔՊ-ականի մերը թքում է մարդկանց վրա (որդին էլ, իհարկե), էն մի ՔՊ-ական պատգամավորի հորաքույրը անիծում է մարդկանց, էս մեկի հերը ասում է համբալ․ սա ՔՊ-ի դիրքորոշումն է ժողովրդի նկատմամբ, Նիկոլն էլ է նույնը ասում, այլ ձևերով, ուշադիր լսեք նրա նկարագրությունները մեր ժողովրդի, ազգի մասին, տակը հենց այդ է։ Ինչի՞ Նիկոլը էդքան հանգիստ 5 հազար հոգի տարավ Եռաբլուր իր քաղաքական նպատակների համար ու պատասխան չտվեց․ ինչո՞ւ Աննա Հակոբյանը հայրենիքի համար նահատակվածներին համարեց հանուն ոչնչի զոհեր․ սա վերաբերմունք է և եզրակացություն, որ էս չե՞ք։ Նիկոլի շարասյունը «ոչ համբալական» մեքենաներով ինչո՞ւ հղի կնոջը սպանեց ու պատասխան չտվեց, որովհետև Նիկոլենք ժողովրդի նկատմամբ ունեն այ էդպիսի վիերաբերմունք՝ կարելի է զոհել, կարելի է վիրավորել, փողոցով հանդիպելիս տոռմուզ չտալ, թքել երեսին։ Ավինյանի հերը կարող է տեսնել, որ Նիկոլը ժողովրդին վիրավորում է, Աննան ժողովրդին վիրավորում է, Ալենի մերը ժողովրդին վիրավորում է ու ասել՝ չհասկացա՝ խի ես ծնող չե՞մ, իմ տղեն կյաժ ա՞, ես էլ ժողովրդին մի բան ասեմ, մեկ ա ձեն չեն հանում։
Ամեն առավոտ Հայաստանի տարբեր մարզերից, ինքս բազմիցս ականատես եմ եղել Արմավիրի մարզից բերետավորները լցվում են մի 7 հոգով մեկի հին, պայթած մեքենայի մեջ, Օփելի մեջ, վարորդի կողքը երկու հոգով են նստում, այ էդքան սեղմված, գալիս են Երևան՝ Իսակովի պողոտայում գտնվող ներքին զորքեր, էնտեղից տեղափոխվում են Պազիկի մեջ ու բերվում Երևանի կենտրոն՝ Նիկոլի իշխանությունը պահելու։ Ձմռան ցրտին, ցրտից դողալով, ձեռքերը փչելով կանգնում-պահում են Նիկոլի իշխանությունը, բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց են ծեծում, ջարդում, աշխարհի անեծքը, հայհոյանքը ուտում։ Նրանց Օփելները՝ էդ ոստիկանների, հենց էս պահին Հանրապետության հրապարակին հարող փողոցներում, անգամ՝ չթույլատրված վայրերում կանգնած են։ Նրանք՝ այդ իրենց ղեկավարի հոր ասած համբալները, պահում են ՔՊ իշխանությունը։ Ավելին՝ այսօր, միայն նրանց վրա է հենված։ Իրենց մի 40 հազար դրամ պրեմիա կտան ցույցերի ժամանակ, կպահեն իշխանությունը, ու իրենց ասած համբալների հաշվին Ավինյանը կգնի 32 մլն դրամանոց ավտոմեքենա, 7,5 մլն դրամանոց տոմս, Նիկոլը ընտանյոք կթռչի Փարիզ ու Հռոմ՝ հեծանիվ քշելու։
Էսօր կառավարությունը 200 մլն դոլար վարկ է վերցրել․ շռայլ ծախսելու են, իրար պարգևատրելու են, մսխելու են, թալանելու են․ իսկ դա փակելու է ժողովուրդը, հետո․ դա ժողովրդի վզին է․ ինչի՞։ Որովհետև դրել են համբալի տեղ․ իսկ համբալների բեռը միշտ ծանրանում է: ՔՊ-ական պաշտոնյաները բանակում չեն ծառայել մեծամասամբ, լիքը պաշտոնյաների զավակներ չեն գնում բանակ․ ովքե՞ր են նրանց փոխարեն գնում․ ՔՊ ասած համբալների զավակնե՞րը։ Օփելը, կրկնում եմ, խորհրդանիշ է վատ սոցիալական վիճակի, Նիկոլենց թիմի առաջվա վիճակի։ Ցավում եմ, բայց էս անգամ էլ կուլ կտաք, ոնցոր մյուս անգամները, ու հաջորդ պիտակավորումը ավելի դաժան կլինի։
Քաղաքի կյանքը քաղաքացու համար հեշտացնողներն են, ասում են՝ պետք է թանկացնենք, որ ամեն համբալ չկարողանա ավտո քշի․ թանկացնենք գույահարկը, որ ամեն համբալ չկարողանա վճարել։ Սնունդը համարյա կրկնակի, որոշ ապրանքատեսակներ անգամ ավելի են թանկացրել, երևի որ ամեն համբալ չկարողանա կուշտ հաց ուտել․ կյանքը թանկացրեք, որ ամեն համբալ չկարողանա ապրել Հայաստանում: Նիկոլի վախտ արտագաղթի տեմպերը տեսել եք, չէ՞։ Բա․ իսկ սրանից առաջ ասում էին՝ ժողովուրդը գերագույն արժեք է, 5միլիոն պտի հասնենք և այլ։ Հա բան․․․
Կարճ ասած՝ օրերս ասացի, որ ՔՊ-ն շատ վատ տարբերակներով սկսել է հենց իր ընտրողների վրա մունաթ գալ։ Ու իմ կարծիքով, դա նրանից է, որ զգում են, որ այդ ժողովրդականությունից Նիկոլի մոտ էլ բան չի մնացել․ մուննաթ են գալիս, յանի էս ի՞նչ ա, սաղ ջոկե՞լ եք։ Նոր տարի է, հեսա ուղերձներ կանեն, էլի կդիմեն ժողովրդին, մաղթանքներ կհղեն, որոնց ո՛չ լսող կա, ո՛չ հավատացող կա։ Ինչ էլ ասեք էդ տեքստերում, արդեն գիտենք՝ ոնց եք մտածում ժողովրդի մասին։ Դու էլ՝ Նիկոլ, կարող ես հանգիստ ատամներդ սարքել, չես կարող «համբալներին» հարիֆացնել, թե նրանցից մեկն ես։