«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրել է․ «Կորոնայից ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են․․․ Կրկին վերապրեցի կորոնավիրուսի դժնդակ տարիները։ Հատկապես այն պահերը, երբ հարազատդ հիվանդանոցում կռվում էր մահվան հետ, իսկ դու չէիր կարող տեսնել նրան, սփոփիչ մի խոսք ասել։ Տեսակապը ինչ-որ չափով մեղմում է հարազատների տառապանքը․․․ ԵԱՏՄ գագաթնաժողովին ասես նույն պատկերն է։ Նիկոլ Փաշինյանը մեկուսացվել է, և ԵԱՏՄ անդամները միայն տեսակապով են փոխանակվում։ Այսքան էլ դաժան բա՞ն․․․ Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»․ դժվար է հասկանալ։ Կորոնավիրուսի ժամանակ էլ էր այդպես։ Երբ մարդը հրաժեշտ էր տալիս, ոչ ոք չէր կարող ձեռք տալ, հրաժեշտի վերջին համբույրով ճանապարհել նրան։ Դառը հիշողությունները վերապրելու ցանկություն չունեմ։ Միայն, որպես ծանր կորոնավիրուս տարած մարդ՝ ասեմ, որ ամենասարսափելին հիվանդի համար մեկուսացումն էր, մանավանդ, երբ չգիտեիր՝ ապրելո՞ւ ես, թե՞․․․ Չէին մեկուսացվում միայն Նիկոլ Փաշինյանն ու իր կինը։ Երկու- երեք օրում բուժվում էին։ Կորոնավիրուսով հիվանդ, եթե հիշում եք, բուկլետներ էին բաժանում․․․ Կարծեմ մեզ վրա երկու անգամ հիվանդացան՝ աշխույժ, զվարթ, թեթև, մինչդեռ վարակվածներս ամիսներով տառապում էինք։ Զարմանում էի, որ ոչ մի հեղափոխական պաշտոնյա չտուժեց»։ Աղբյուրը` Հասմիկ Բաբաջանյան |
Սպիտակ տունն առաջին մեկնաբանությունն է կատարել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
151Երեկ, 23:37Իսրայելական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայի հետ չեզոք գոտուց
132Երեկ, 23:24«Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը». Կարեն Քոչարյան
123Երեկ, 22:54Իսրայելը հուժկու հարվածներ է հասցնում Սիրիային (տեսանյութ)
178Երեկ, 22:00«Մանկապարտեզի մոտ խայտառակ վիճակ է, քաղաքապետարանում՝ միլոնավոր դրամներով փարթի»․ Արշակ Սարգսյան
132Երեկ, 21:48«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
138Երեկ, 21:36