«Մտահոգված ենք աշխատաժամանակի կրճատում նախատեսող օրենքի նախագծի առնչությամբ»․ ՀԱԳՄ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտնում է․ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Գործարարները համոզված են, որ հարափոփոխ աշխարհում ցանկացած «լավ» մտահղացում չպետք է բացասաբար անդրադառնա տնտեսվարողների գործունեության վրա՝ աշխատաժամանակի կրճատումը մեխանիկորեն չի հանգեցնելու աշխատանքի արտադրողականության բարձրացման։ Փոխարենն այն բերելու է աշխատավարձային ֆոնդի մեծացման, և, հետևաբար, տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռի ավելացման։ Պետք է հստակ հաշվարկել Հայաստանի տնտեսական զարգացման ու առաջընթացի վրա այդ նորամուծության իրական ազդեցությունը։ Ներկա դրությամբ Հայաստանում աշխատանքային ժամերը կազմում են 2024 ժամ, իսկ նախագծի ընդունման դեպքում կստացվի 1771 ժամ, որի տարբերությունը կկազմի 253 ժամ, այսինքն շուրջ 36 աշխատանքային օր։ Եթե հիմքում դրվի ՀՀ կառավարության տոն օրերի կրճատման վերաբերյալ 2021 թվականի հիմնավորումները և հաշվարկային թվերը, ապա կստացվի, որ այս փոփոխությամբ ՀՆԱ ծավալը կկրճատվի 637,9 մլրդ դրամով (36/5×88,6 մլրդ), իսկ համախառն թողարկման ծավալը 885,6 մլրդ դրամով (36/5 x 123 մլրդ)։ Ըստ ՀԱԳՄ անդամների՝ հարցը միայն գործատու և աշխատող հարաբերություններին չի վերաբերում, այն ուղղակիորեն առնչվում է հարակից բոլոր համակարգերին՝ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ, պետական ծառայությունների բնագավառ և այլն։ Պարզ չէ նաև, թե այս փոփոխությունն ինչպես է ավելացնելու աշխատողների քանակը։ Հայաստանում գործազրկության հետ մեկտեղ փոքր չէ որակյալ աշխատողների պակասը։ Իսկ այս նորամուծությունը հենց այդ աշխատողների աշխատաժամանակն է կրճատելու։ Հետևաբար նրանց աշխատանքով շահագրգիռ գործատուն խնդրելու է աշխատել լրացուցիչ՝ ավելի բարձր վարձատրությամբ։ Դա էլ բերելու է աշխատավարձի ֆոնդի ավելացման, հետևաբար նաև՝ ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի աճի։ Խնդրո առարկայի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նամակով դիմել է կառավարություն՝ վաղաժամկետ համարելով օրենքների նախագծերի փաթեթի հետագա առաջմղումը, գտնելով, որ խնդիրը բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի»։ |
Սպիտակ տունն առաջին մեկնաբանությունն է կատարել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
151Երեկ, 23:37Իսրայելական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայի հետ չեզոք գոտուց
132Երեկ, 23:24«Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը». Կարեն Քոչարյան
123Երեկ, 22:54Իսրայելը հուժկու հարվածներ է հասցնում Սիրիային (տեսանյութ)
178Երեկ, 22:00«Մանկապարտեզի մոտ խայտառակ վիճակ է, քաղաքապետարանում՝ միլոնավոր դրամներով փարթի»․ Արշակ Սարգսյան
132Երեկ, 21:48«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
138Երեկ, 21:36