«Կաթողիոսի ուղերձի հեռարձակման եթերաժամանակի փոփոխությունը հավասարազոր է պետական ինքնության փոփոխության»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման «ինստիտուտը» համարում եմ կարևոր, ու այստեղ ամեն ինչ վեր է ցանկացած անձից: Հակված չեմ դրամատիզացնել իրավիճակը, բայց հարցը համարում եմ կարևոր: Հանգամանքը, երբ Ամենայն Հայոց Կաթողիոսի ուղերձը հեռարձակվում է երկրի առաջին ալիքով և, ըստ էության, երկրի առաջին դեմքի ուղերձի շեմին, արտացոլում է հայկական պետականության դավանաքաղաքական ինքնությունը: Այսինքն՝ ժամի հանգամանքը, եթերային ցանցում տարեկան մեկ անգամ դրա առաջնայնության հանգամանքը լոկ «դասավորություն» չէ, դա՝ ինքնություն է: Հետևաբար եթերաժամանակի փոփոխությունը, իմ գնահատմամբ՝ հավասարազոր է պետական ինքնության փոփոխության: Ես հարցը դիտարկում եմ այդ հարթության վրա, անձերի կամ անգամ ինստիտուտների հարաբերությունից վեր: Իսկ դավանաքաղաքական ինքնության հաստատուն հետագիծը՝ հատկապես աշխարհաքաղաքական ճամփաբաժանային պատմական շրջափուլերում, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, պետական սուբյեկտության հիմնարար բաղադրիչ է: Ավելին, որոշների դեպքում նույնիսկ՝ փնտրված բաղադրիչ: Մենք չունենք այն փնտրելու կարիք, բայց կարծես թե լուրջ կարիք կա այն պահելու և պահպանելու առումով»:
Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Երկրորդ աշխարհամարտից հետո այսպիսի իրավիճակ դժվար էր պատկերացնել». Արա Պողոսյան (տեսանյութ)
7015:12«Նախագիծը պետք է անհապաղ հետ կանչվի». Տիգրան Քեյան
8814:36Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
8114:18«Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է». Արշակ Աբրահամյան
8813:48«Իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել». Արթուր Չախոյան
9513:30«Երկրի իշխանություններից սպասելիքներ չկան». Մանե Թանդիլյան (տեսանյութ)
10113:24