««Հանրային»-ը հանձնարարություն է կատարում»․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր։ Անկեղծ ասած, այս իշխանությունների արժեքաբանությանն ու նախընթաց վարքին ծանոթ լինելով՝ առանձնապես չզարմացա, որ «Հանրային հեռուստաընկերություն»-ը նախատեսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Ցավալի է, բայց ոչ՝ անսպասելի։ Ազգային ինստիտուտների, ինքնութենական արժեքների նկատմամբ սրանց անտագոնիզմը նորություն չէ, ոչ էլ՝ հակապետական ու հակազգային օրակարգերն են նորություն։ Սա նաև անձնական վրեժի ու քաղաքական հալածանքի դրսևորում է, կարմիր գծեր չունեցող վարչապետի և նրա թիմի՝ օրեցօր մաշվող վարկանիշի կողքին ծանր են տանում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է լինել ամենամեծ հանրային հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտը։ Դժվար թե ընկալման խնդիր ունեն, հանձնառություն են իրականացնում։ Չեմ կարծում, որ այնքան կարճատես են, որ չեն հասկանում, որ այս վարքով անարգում են հազարավոր հայ քրիստոնյաների նվիրական սպասումները, իղձերը, Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունն ու տասնամյակների ավանդույթները։ Ինձ համար ակնհայտ է՝ «Հանրային»-ը հանձնարարություն կատարում։ Վեհափառ Հոր ամանորյա ուղերձը կապի այլ միջոցներով կհասնի հավատավոր հայ մարդուն։ Ամոթի, բարոյական անկումի ու պարտության այս ժամանակներն անցնելու են։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարերի ընթացքում շատ հալածանքների է ենթարկվել, հերձվածողների բախվել, բայց կանգուն է մնացել, ծառայել հայ ժողովրդին՝ անսասան։ Հ․Գ․ Ամեն հայի սրտից բխած, Լսի՛ր այս ձայն, ո՜վ Աստված. Երկա՛ր կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տե՛ր, անսասա՛ն պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։ Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |
«Փաշինյանի կառավարությունը անտեսել է այս հնարավորությունները». Հենրիխ Դանիելյան
9500:12«Կա՛մ Փաշինյանը գործակալ է, կա՛մ իրեն խաբել են»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
8700:06«Եթե Տեր-Պետրոսյանի առաջարկը դառնա կոնսոլիդացված պահանջ, Փաշինյանը կսեղմվի պատին»․ Սուրեն Սուրենյանց
108Երեկ, 23:15««Հանրային»-ը հանձնարարություն է կատարում»․ Լիլիթ Գալստյան
106Երեկ, 22:42Ռոբերտ Քոչարյանը նիստ է գումարել
136Երեկ, 22:06«Տղամարդիկ չեն բանավիճում դավաճան, ստախոս, լաչառ «կանանց» հետ»․ Գալուստ Նանյան
161Երեկ, 18:18