Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ.

«Ալիևն ու Փաշինյանը համատեղ թաղել են Արցախի հարցը»․ «ՀայաՔվե»

206
Երեկ, 10:18
«Ալիևն ու Փաշինյանը համատեղ թաղել են Արցախի հարցը»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային ասպարեզում հարցի ցանկացած բարձրացում կատաղի դիմադրության է արժանանում երկու կողմից էլ, վկան Շվեյցարիայի խորհրդարանի վերջին որոշման արձագանքն էր:
Արցախի հարցը թաղելուց հետո Ալիևը Փաշինյանի ձեռքերով անցել է Հայաստանի գրավման ծրագրի մեկնարկին:
Տավուշի չորս գյուղերը հանձնվեցին ոչ մի բանի դիմաց, որի արդյունքում լավագույն պաշտպանական բնագծերը կորսված են, թշնամին հիմա վերահսկում է հայկական գյուղերը և միջպետական ճանապարհը:
Ալիևն աբսուրդային պահանջներ է դնում խաղաղության պայմանագիր կնքելու համար, փաստացի հրաժարվում այն կնքելուց: Ալիևի երկարաժամկետ նպատակն ադրբեջանցիներին Հայաստանի արևելյան շրջաններում բնակեցնելն է և դրանք Հայաստանից խլելը՝ ջրային և այլ բնական ռեսուրսների հետ միասին»։

Աղբյուրը`   ՀայաՔվե