«Առաջիկայում «Հայոց պատմություն» առարկան կկոչվի «Հայաստանի պատմություն»»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի մասին։ Տեսանյութում նա նշում է․ «Քովիդի հանգամանքից ելնելով՝ ընթերցեցի «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Կարող եմ ասել, որ դասագիրքը հաջողված է՝ հետևյալ իմաստով․ այն աշակերտներին հրավիրում է քննական դիտանկյունից ընկալելու պատմությունը, մի բան, որը մեր իրականության մեջ, կարծում եմ, շատ է պակասում․․․ Այս դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ առարկան, որը դասավանդվում է, պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»։ Կառավարությունն արդեն որոշում է կայացրել և առաջիկայում հենց այս վերնագրի ներքո դասագրքեր կունենանք, որովհետև այդ վերնագրի ներքո որոշ հարցերի դիտանկյունը, ընկալման անկյունը առավել համապատասխան կլինի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
