Մադրիդի «Ռեալը» կփոխի տնային մարզադաշտի անունը
![]() Մադրիդյան «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է փոխել իր տնային մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեու»-ի անունն ու դարձնել պարզապես «Բեռնաբեու»: Ըստ լրատվամիջոցների՝ փոփոխությունը պայմանավորված է կոմերցիոն պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզադաշտի անվանումը փոխվել է կոմերցիոն նպատակներով։ «Սանտիագո Բեռնաբեուն» բացվել է 1947 թվականին, իսկ մարզադաշտի պաշտոնական անվանումը եղել է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։ 1955 թվականին մարզադաշտը վերանվանվել է ի պատիվ իսպանացի ֆուտբոլիստ և ակումբի նախագահ Սանտյագո Բեռնաբեուի, որի օրոք ակումբը շահել է վեց եվրոպական գավաթ (այժմ՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա) և բազմաթիվ ներքին գավաթներ։ Մարզադաշտը կարող է ընդունել ավելի քան 81000 հանդիսական։ Այն ընդունել է 1964 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության և 1982 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչները։ Ընդունել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չորս անգամ՝ 1957, 1969, 1980 և 2010 թվականներին: 2019 թվականին սկսվել է մարզադաշտի լայնածավալ վերակառուցումը, աշխատանքները պետք է ավարտվեին 2023 թվականին, սակայն ժամկետը երկարաձգվել է: |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
