«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին
![]() Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին տեսակապի միջոցով մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2025թ․ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ-ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեգնեց՝ ինչո՞ւմն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք ձեր պատվիրակության տեղափոխումը կազմակերպել։ Փաշինյանն արձագանքեց, որ այդ առնչությամբ իր որոշման մասին ավելի վաղ հայտարարել էր, այն ուժի մեջ է: Լուկաշենկոյի արձագանքին, թե իրենք կդիտարկեն այդ հայտարարությունը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այն ենթակա չէ դիտարկման: «Միգուցե հեռուստացույց չլինի, հնարավոր չլինի հեռակապով միանալ»,- ասաց Լուկաշենկոն։ «Ոչ մի խնդիր»,- պատասխանեց Փաշինյանը։ Ավելի վաղ Լուկաշենկոն, դիմելով Փաշինյանին, ասել էր․ «Մենք գիտենք, որ դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր հիվանդացել եք»։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
