«Անդրանիկ Քոչարյանը թքած ունի անհետ կորածների ծնողների վրա». անհետ կորածի հարազատ
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշեց, որ իրենց հարցի միակ հասցեատերը Անդրանիկ քոչարյանն է: «Քննիչ հանձնաժողովի նախագահը՝ Անդրանիկ քոչարյանը, ով պարտավոր է հաշվետու լինել առաջնահերթ ծնողներին, այս պահին ինքը թքած ունի ծնողների, ծնողների հարցերի վրա: Իր վերաբերմունքը այս պահին այդ է ցույց տալիս: Մեր երկրի բարձրագույն իշխանության վերաբերմունքը սա է՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության: Իրենք բոլոր արժեքները ոչնչացրեցին մեր մեջ: Ապազգային իշխանություններ են»,-ասաց անհետ կորածի հարազատը: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպել ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ քոչարյանի հետ: ԱԺ շենքից լրագրողներին տեղեկացրել են, որ Քոչարյանը գնացել է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման: Անհետ կորածների հարազատները պնդում են, որ երբ նրանք եկել են, Քոչարյանը եղել է շենքում: |
Սպիտակ տունն առաջին մեկնաբանությունն է կատարել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
151Երեկ, 23:37Իսրայելական ստորաբաժանումները դուրս են գալիս Սիրիայի հետ չեզոք գոտուց
132Երեկ, 23:24«Իսկ հիմա OPEL-ի հետ կապված ամենահզոր բոցը». Կարեն Քոչարյան
123Երեկ, 22:54Իսրայելը հուժկու հարվածներ է հասցնում Սիրիային (տեսանյութ)
178Երեկ, 22:00«Մանկապարտեզի մոտ խայտառակ վիճակ է, քաղաքապետարանում՝ միլոնավոր դրամներով փարթի»․ Արշակ Սարգսյան
132Երեկ, 21:48«Հիվանդն ինքնակա՞մ է մեկուսացել, թե՞ մեկուսացրել են «բժիշկները»»․ Հասմիկ Բաբաջանյան
138Երեկ, 21:36