Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Եթե այդքան դուխով է, թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը»․ Ռուբեն Մելքոնյան

109
Երեկ, 13:36
«Եթե այդքան դուխով է, թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը»․ Ռուբեն Մելքոնյան

«Ինչքա՞ն կարելի է սուտ ասել ու դրանով կերակրել մարդկանց։ Չէ՞ որ սևով սպիտակի վրա գրված բանակցային փաստաթղթեր կան։ Այսինքն՝ այս երկիրը 30 տարի բանակցել է՝ Արցախը ոնց տա Ադրբեջանի՞ն, ու Ադրբեջանը դրան ընդդիմացե՞լ է։ Այս կարգի սուտ հնարավոր չէ պատկերացնել»,- 168-ի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։ «Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են այս պարագայում լռել գործող դիվանագետները։ Դուք բանակցել եք Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու համա՞ր, խոսեք, պատասխանեք․․․Եթե այդքան դուխով է (Նիկոլ Փաշինյանը -Խմբ․), թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը, և բոլորը տեսնեն, որ, օրինակ, Քի Վեսթում Արցախը միացվում էր Հայաստանին։ Եվ Ադրբեջանի այն պահանջը, որ պետք է լուծարել Մինսկի խումբը, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ջանքերով կյանքի է կոչվում։ Հիմա ինչո՞ւ եք այս թեման բացել, դուք, որ Արցախի հարցը հաջողությամբ փակել եք, այն համարել եք Ադրբեջանի կազմում։ Սա միայն Մինսկի խումբը փակելու համար է արվում»,- ասաց Մելքոնյանը։

«Եթե այդքան դուխով է, թող հրապարակի բանակցային բոլոր փաստաթղթերը»․ Ռուբեն Մելքոնյան