«Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն». Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր վարչապետի թեկնածու լինելու թեմային, ասաց, որ երբեք չի ունեցել նման ցանկություն, դա եղել է հրապարակում հավաքված ժողովրդի ցանկությամբ և կուսակցությունների, կազմակերպությունների առաջադրմամբ: «Մեր առաջնային նպատակը երբեք էլ չի եղել վարչապետի թեկնածու առաջադրելը, եղել է հեռացնելը»,- ընդգծեց Սրբազանը և, ի պատասխան հարցի, թե «չե՞ք կարծում, որ վարչապետին հեռացնելու շարժում սկսելուց առաջ պետք է հանրության հետ պարզ խոսեք և ասեք, թե ով է լինելու վարչապետի ձեր թեքնածուն», ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկի անուն տալ, նախ, որովհետև պետք է լինեն մարդիկ, ովքեր պատասխանատվություն կրելու ցանկություն ունեն, մարդիկ, ովքեր ընդունելի են, և մարդիկ, ովքեր հավակնություն չեն ունենա արդարության սկզբունքից շեղվելու: Այսօր որևէ թեկնածու գոյություն չունի, այդ թեկնածությունն էլ շատ պայմանական է: Այսօր գոյություն ունի փողոց, հրապարակ և առաջնորդություն: Ես վաստակել եմ այդ իրավունքը՝ ինքս ինձնով սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը»: Այն դիտարկմանը, որ «մարդիկ չեն ուզում նախկինները հետ գան», Սրբազանը արձագանքեց. «Նախկինները հետ գալու ո՛չ տրամադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն»: |
«Փաշինյանի կառավարությունը անտեսել է այս հնարավորությունները». Հենրիխ Դանիելյան
9500:12«Կա՛մ Փաշինյանը գործակալ է, կա՛մ իրեն խաբել են»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
8700:06«Եթե Տեր-Պետրոսյանի առաջարկը դառնա կոնսոլիդացված պահանջ, Փաշինյանը կսեղմվի պատին»․ Սուրեն Սուրենյանց
108Երեկ, 23:15««Հանրային»-ը հանձնարարություն է կատարում»․ Լիլիթ Գալստյան
106Երեկ, 22:42Ռոբերտ Քոչարյանը նիստ է գումարել
136Երեկ, 22:06«Տղամարդիկ չեն բանավիճում դավաճան, ստախոս, լաչառ «կանանց» հետ»․ Գալուստ Նանյան
161Երեկ, 18:18