Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչպե՞ս է հանդուրժում Իրանը Ադրբեջանի դերի մեծացումը տարածաշրջանում». Վահե Սարգսյան

147
Երեկ, 16:42
«Ինչպե՞ս է հանդուրժում Իրանը Ադրբեջանի դերի մեծացումը տարածաշրջանում». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի իշխող վերնախավին մոտ կանգնած իրանցի հայտնի փորձագետ Ֆարշադ Ադելին Թեհրանում հարց եմ ուղղել Պետերբուրգից-Հնդկաստան ձգվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման մասին, որը, ըստ պայմանավորվածության կամբողջանա 2025 թ., երբ ավարտին հասցվի Իրանի տարածքով անցնող երկաթուղու վերջին հատվածը:
Քանի որ մեզ հետ հանդիպած իրանցի փորձագետների համար չափազանց զգայուն թեմա ու բաց նյարդ է պանթուրքիզմի խնդիրը, հարցս հենց այդ մասին էր՝ ինչպե՞ս է հանդուրժում Իրանը Ադրբեջանի դերի մեծացումը տարածաշրջանում՝ կառուցելով Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ն վերջինիս տարածքով, որը դառնում է Սուեզին այլընտրանք խոշորագույն նախագիծ, և քննարկման փորձ արվե՞լ է ՀՀ ներկայիս իշխանությունների հետ՝ այդ դարի երկաթուղային նախագիծը ՀՀ տարածքով իրականացնելու ուղղությամբ:
Չափազանց հետաքրքիր էր պարոն Ֆարշադ Ադելի պատասխանը, որը կարող եք տեսնել տեսանյութում»:

«Ինչպե՞ս է հանդուրժում Իրանը Ադրբեջանի դերի մեծացումը տարածաշրջանում». Վահե Սարգսյան
Աղբյուրը`   Վահե Սարգսյան