«Ինչո՞ւ է նիկոլը օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում»․ Լուսինե Հարոյան
116
Երեկ, 18:12
Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու է նիկոլը գրանցվել բոլոր հնարավոր սոցցանցերում և օրվա մեծ մասը անցկացնում է այնտեղ: Շատերդ կպատասխանեք՝ որովհետև տգետ, պարապ ու ողորմելի բլոգեր է: Այո: Բայց դա պատճառ չէ: Ես մասնագիտությամբ փիլիսոփա եմ, և իմ հիանալի դասախոսները սովորեցրել են ինձ ոչ-լոկալ տեսնել ու մտածել: Գիտության մեջ կա նման տեսակետ, որ երբ մարդը վիզուալիզացնում է (պատկերացնում է) իր համար ցանկալի իրողությունները և կարողանում է առաջ բերել այն նույն երջանիկ զգացողությունները, որոնք նա կզգար, եթե կատարվեր իր նպատակը, ապա նրա ուղեղում առաջանում են նոր նեյրոկապեր (չէ՞ որ զգայական մակարդակում մարդու ուղեղը չի տարբերում իրականը ցանկալիից) և նա իրականում սկսում է զգալ ու ապրել այդ կյանքով, որն իր համար ցանկանում է: Եթե կարճ ասենք՝ մարդն այն է, ինչ ինքը զգում է, նա ինքն է կառուցում արտաքին աշխարհը իր շուրջ: Իմիջիայլոց, նույնիսկ անտիկ փիլիսոփայության մեջ կար այդ տեսակետը, որն իր ծայրահեղ արտահայտումը գտավ հեդոնիզմի տեսության մեջ: Հիմա սրա մասին միլիոնավոր ուսումնասիրություններ են արվել: Նման վերջին բացահայտումներից է միկրոաշխարհի և քվանտային իրականության բացահայտումը, որոնք, իմ խորին համոզմամբ, մարդկության պատմության վերջին 1000-ամյակում ամենակարևոր ու սքանչելիագույն բացահայտումներն են: Եթե խիստ կենցաղային մակարդակի բերենք այդ բացահայտումների նշանակությունը մեր կյանքում, ապա կարող ենք ասել, որ դրանք գալիս են հաստատելու, որ շատ բան մեր կյանքում կախված է մեր ընկալումից: Ապշելու է օրինակ, միկրոմասնիկների տարօրինակ վարքը, երբ նրանք հայտնվում են միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը նայում է նրանց, ստացվում է, որ նայողն է ստեղծում իրականությունը: Վերադառնանք նիկոլին: Ինչո՞ւ է նիկոլն այդքան սիրում սոցցանցերը: Որովհետև այստեղ նա ստեղծում է իր երազած իրականությունը, երբ ինքը երկրի սիրված ու հզոր ղեկավար է, ցանկալի տղամարդ, հայրենասեր մարդ ու բարի ընկեր: Ու երբ հազարավորները պատրաստ են լպստել իր ոտքերը: Համաձայնեք, որ այս դեպքում իր համար բոլորովին կարևոր չէ, որ դրանք վարձու ֆեյքերն են և իր վարձու աշխատողները, ու այդ ամենը կեղծ է, ինչպես և Տարոն Չախոյան говно-ն: Կարևորն այն է, որ նիկոլը կարդա դրանք և իր ուղեղում նոր նեյրոկապեր ձևավորվեն և իրեն տան իր ուզած զգացողությունները՝ համենայն դեպս սոցցանցերում: Այդ պատճառով էլ նա ամբողջ օրը սոցցանցեր է լցնում ոչ միայն իր առօրյան, այլև իր ընտանիքի վարքուբարքը: Այս կոնտեքստում ես շատ կարևորում եմ նիկոլին հակադարձելը ու անպայման նաև իր պոստերի տակ: Իմիջիայլոց, եթե դա կարևոր չլիներ, նիկոլն ու աննան, օրինակ, ինձ չէին բլոկի, բայց դրանք ինձ բլոկել են ու ես չունեմ հասանելիություն դրանց էջերին: Բայց այս ամենի հետ մեկտեղ ես շատ կարևորում եմ նաև մեր սեփական օրակարգը ունենալը և դրանով առաջնորդվելը: Այսինքն՝ ջարդել նիկոլի խաղի կանոնները և նրան պարտադրել մեր խաղի կանոնները: Այս համատեքստում, այո, նախագահները միանշանակ պիտի մերժեին ողորմելի ծաղրածուի հետ մի հարթակում կանգնելը ու թույլ տալը, որ ծաղրածուն իր ճղճղան ձայնով գոռար ու ստեր գեներացներ: Բայց նախագահները պիտի ստեղծեն իրենց օրակարգը ու իրենց ֆորմատով հանդես գան՝ ոչ թե ողորմելուն ըստ արժանվույն պատասխանելու (դա մենք արդեն տեսել ենք), այլ ազգի հետ անմիջական կապ հաստատելու, համախմբելու և ինչու ոչ, ամենախրթին հարցերի մասին պատմելու համար, եթե անգամ այդ մասին ինֆորմացիան հասանելի է: Համաձայնեք, որ 100 հոգուց միայն մեկը կընկնի ինտերնետում կփնտրի Արցախյան բանակցությունների պատմությունը, և լրիվ այլ է, երբ այդ բանակցությունների մասնակիցն ու շահառուն կկանգնի ու իր կենդանի ձայնով կպատմի այդ մասին: Այլապես այստեղ ևս նիկոլը կստեղծի իր ուզած իրականությունը՝ իբր իր բանավեճից հրաժարվեցին որովհետև վախենում էին, մանավանդ որ ծաղրածուի հրամանով մարտի դաշտ են նետվել դրա ողջ սծյոպասաֆարյանաքպ-ական աղբակույտը, որոնք, նկատեք, գեներացնում են հենց այդ սուտ իրականությունը»։