Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ օգտագործել Ն1». Ռուբեն Մելիքյան

133
Երեկ, 21:12
«Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ օգտագործել Ն1». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանորյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը։ Դա համարում եմ վիրավորական՝ իր ինքնությունը հարգող յուրաքանչուր հայի համար։ Այս «թազա» մոտեցումը լիարժեք տեղավորվում է քպ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական հստակ քաղաքականության տրամաբանության մեջ, հետևաբար այն ունի զուտ քաղաքական բնույթ։
Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը՝ թե՛ գրավոր ու թե՛ բանավոր խոսքում, այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցը սպասարկում է հակահայ ուժերի շահերը։ «Ն1» հապավման մեջ «Ն» տառը կարող է հասկացվել որպես «նիկոլական» կամ «նեռ» կամ «նվաստ» կամ «նսեմ» կամ «նողկալի» կամ որևէ այլ հարմար կերպ։
Բողոքի ու «շեյմինգի» այս ձևը կարող է արդյունավետ լինել, եթե դրան միանան հնարավորինս շատ քաղաքացիներ, հատկապես՝ հանրային կարծիքի առաջատարներ։
Այսուհետ՝ Ն1 և միայն Ն1»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան