Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը սկսել է նախկին նախագահի դատավարությունը

203
Երեկ, 11:30
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը սկսել է նախկին նախագահի դատավարությունը

Դեկտեմբերի 27-ին Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը սկսել է քննել հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկ-Յոլի իմփիչմենթի գործը, ում Ազգային ժողովը պաշտոնանկ արեց՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձից հետո։
Քանի որ դատավորական ինը տեղերից երեքն այժմ թափուր են, իմփիչմենթի համար անհրաժեշտ կլինի բոլոր վեց դատավորների միաձայն որոշումը: Եթե ​​բոլորը կողմ լինեն, ապա առաջիկա 60 օրվա ընթացքում կնշանակվեն նոր նախագահական ընտրություններ։ Եթե ​​թեկուզ մեկ հոգի դեմ արտահայտվի, Յունին կվերականգնեն պաշտոնում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ընդդիմությունը խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց էր սկսել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չկային։ Նախագահի իմփիչմենթի նախագիծը, սակայն, անհրաժեշտ թվով ձայներ չէր ապահովել։