«Ընդդիմությունը էսկալացիայի հնարավորություն չունի». Կոբախիձե
Ընդդիմությունը չունի ժողովրդի աջակցությունը, նա ստիպված կլինի ընդունել Վրաստանում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին «Imedi»-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ընդդիմությունը չունի ժողովրդի աջակցությունը, պարզ է, որ այս օրերին Ռուսթավելի պողոտայում միջինը մինչև հազար մարդ է հավաքվում, հետևաբար, նրանք չունեն որևէ բանի հասնելու ռեսուրս և, ի վերջո, պետք է ճանաչեն ընտրությունները»,- ասել է Կոբախիձեն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ էին քվեարկել նոր կառավարության կազմին՝ վարչապետ Կոբախիձեի գլխավորությամբ։ Ընտրությունների արդյունքները ընդդիմությունը չի ճանաչել։ |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12