Վրաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է Իրակլի Կոբախիձեին
114
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ., 14:54
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել նոր կառավարության կազմին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ և վստահություն են հայտնել նրա առաջիկա չորս տարվա ծրագրին։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 84 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Վրաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանին, ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրին։ Խորհրդարանի նիստին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և չի մասնակցում նիստերին: |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12