Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Անցել է 2,5 տարի, Փաշինյանն այդպես էլ որևէ փաստաթուղթ չի հրապարակել»․ Էդուարդ Շարմազանով

114
Այսօր, 00:48
«Անցել է 2,5 տարի, Փաշինյանն այդպես էլ որևէ փաստաթուղթ չի հրապարակել»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս 2022-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը պնդել է, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը։
Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ Փաշինյանը, ապարդյուն փորձեր կատարելով իր վրայից մաքրել հողատուի պիտակը, նախկին նախագահներին առաջարկել էր մասնակցել բանավեճի։
Նախկին նախագահները հստակ պատասխալել էին նրան՝ ուղարկելով տարբեր տեղեր։
Երկու օր առաջ նախագահ Տեր- Պետրոսյանն առաջարկեց Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից 1994-ից մինչև 2019-ը արված պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պաշտոնական պատասխանները։
Դրանից հետո տարբեր գործիչներ ցանկանում են ճշտել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքն այս առաջարկի վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ դեռևս 2022-ի ապրիլի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Բոլոր էդ փաստաթղթերը կան։ Դուք պահանջեք Նիկոլ Փաշինյանից, թող հրապարակի, թե 2019-ը թվականին իրեն ի՞նչ են առաջարկել և ընդհանրապես իր համար ո՞րն է նշաձողը»։
Անցել է 2,5 տարի, բայց Փաշինյանն այդպես էլ որևէ փաստաթուղթ չի հրապարակել։
Փոխարենը ղալմաղալի ու լաչառության ժանրի անկապ ելույթներ է ունենում։
Հրապարակո՞ղ էր, թող հրապարակեր»։