Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Ռոսավիացիայի» ղեկավարը հանդես է եկել ավիավթարի հետ կապված հայտարարությամբ

656
Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 16:06
«Ռոսավիացիայի» ղեկավարը հանդես է եկել ավիավթարի հետ կապված հայտարարությամբ

«Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը ներկայացրել է Ակտաուում տեղի ունեցած վթարի մանրամասները։
«Ինքնաթիռի կործանման ժամերին Գրոզնիի մերձակայքում իրավիճակը բարդ է եղել։ «Գորգ» պլանը ներդրվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ահաբեկչությունների պատճառով", հայտնել է Յադրովը։
"Գրոզնիի օդանավակայանում թանձր մառախուղ էր, օդանավի հրամանատարը այնտեղ վայրէջք կատարելու երկու անհաջող փորձ է կատարել։ Գրոզնիում վայրէջք կատարելու փորձից հետո ինքնաթիռի հրամանատարին առաջարկել են այլ օդանավակայաններ, սակայն նա որոշել է գնալ Ակտաու»,- հավելել է «Ռոսավիացիա» ղեկավարը՝ հավելելով, որ «ռուսական կողմը ղազախ և ադրբեջանցի իր գործընկերներին անմիջապես հայտնել է ողբերգության հետաքննության հարցում համագործակցելու իր լիակատար և համակողմանի պատրաստակամության մասին»։