Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Վերջին երեք օրվա ընթացքում խնդրում է երկրորդ ներողությունը»․ Հրայր Կամենդատյան

119
Երեկ, 10:12
«Վերջին երեք օրվա ընթացքում խնդրում է երկրորդ ներողությունը»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքապետը վերջին երեք օրվա ընթացքում խնդրում է երկրորդ ներողությունը։
1.մայրաքաղաքի ֆինանսների հաշվին դեպի ԱՄՆ գնալու ժամանակ քսան հազար ԱՄՆ դոլարանոց օդանավի տոմս գնելու եվ երթևեկելու համար։ Ընդ որում ներողության փոխարեն մեղքը գցում էր իր իսկ աշխատակիցների վրա, իբր թէ ինքը չգիտեր թէ ինչ արժէ բիզնես կարգի տոմսը։
2.Այսօր ներողություն է խնդրում ավինյան ավագի, իր հոր անպարկեշտ, ցինիկ խոսքերի համար, որոնց ընթացքում Օպել վարող մեր հայրենակիցներին համբալ է անվանել։ Հիմա նույն կերպ փորձում է մեղքը գցել լրագրողի վրա ,բա թէ հորս մոտ ներվն է խոսացել։
Արդեն իսկ ակնհայտ է, որ այս երիտասարդ պարոն քաղաքապետը իրականության հետ լրջագույն ընկալման խնդիրներ ունի։ Ընտրողների ընդամենը 9 տոկոսի աջակցությամբ քաղաքապետ դարձած երիտասարդը պետք է ի վերջո սթափ գնհատի իր պաշտոնավարման շարունակման մշուշոտ հեռանկարը և հրաժարական ներկայացնի։ Դա առաջին հերթին իրենց քպ թիմին է պետք:
Հրաժարական տուր , գնա»։