Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայրս բավականին տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում»․ Տիգրան Ավինյան

151
Երեկ, 21:24
«Հայրս բավականին տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել հոր մասնակցությամբ տեսանյութին․ «Համացանցում լայնորեն քննարկվում է մի տեսանյութ, որտեղ լրագրողը մոտենում է հորս, հարցեր է տալիս կայանատեղիների մասին։ Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Վստահ եմ, որ դրանք նյարդի, խցանման նյարդի, միգուցե մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանք են։ Շատ ափսոսում եմ ասված բառերի, խոսքերի համար ու ներողություն եմ խնդրում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Ավինյանն ասել էր՝ ««կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»։